Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ռուստամ Մուրադովն ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել

Սեպտեմբեր 03,2021 22:30

Այսօր պաշտոնապես տարածվեց տարածաշրջանում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարի և  մանկահասակ երեխաների վրա զենք պարզած, ահաբեկած, սպանել ցանկացող, սակայն իր կամքից անկախ  չիրականացրած, քրեական հանցագործություն կատարած, ձերբակալված, այնուհետև կալանավորված ադրբեջանցի հանցագործ ահաբեկչի ձեռքը բռնած նկարը։

Արձանագրում եմ, որ ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարը ադրբեջանցիների կողմից գերևարված ոչ մի հայորդու հետ նկար չի տարածել, ընդ որում գերևարված ոչ մի հայորդի զենքով անչափահասի չի սպառնացել, ընդամենը անատամ հրամանատարներ ունենալու պատճառով գերեվարվել, խոշտանգվել են, և  ի տարբերություն ադրբեջանցի այդ բորենու, համարվում են ռազմագերիներ։ Անհրաժեշտ է տարբերակել  հանցագործին ռազմագերուց, ինչպես նաև պահել երկու կողմերի միջև հավասարության, արժանապատվության նշանը։

Իրավամբ, ռուս խաղաղապահներն ուրույն դերակատարումն ունեն տարածաշրջանում, իսկ խաղաղապահների ղեկավարն ուրույն դերակատարում ունի հայ ռազմագերիների վերադարձման գործում, սակայն նման ֆորմատով նկարը անչափահաս երեխաներին սպանել ցանկացող հանցագործի հետ, չի բխում այն առաքելությունից, ինչին որ կոչված է  և իր մեջ պարունակում է վատ նախադեպ։

Լևոն Բաղդասարյան

«ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930