Երեկ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կհյուրընկալվի աշխարհի ուժեղագույն հավաքականներից Գերմանիային:
Ինչպես տեղեկացնում է ffa.am-ը, մեր ֆուտբոլիստները հանգրվանել են Ալտհոֆ հյուրանոցում եւ այսօր առաջին մարզումը պետք է անցկացնեին Գերմանիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ