Սեպտեմբերի 3-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են «Հայրենիք» շարժման ակտիվիստների հետ: Նրանք ներկայացրել են ընդդիմությունից ունեցած իրենց ակնկալիքները,խոսել են երկրի առջև ծառացած խնդիրներից:
Շարժման համակարգող Վահրամ Գևորգյանի խոսքով անհրաժեշտ է ունենալ ազգային օրակարգ: Ժողովրդական շարժման անհրաժեշտություն են տեսնում,ազգային գաղափարախոսության շուրջ պիտի համախմբել ժողովրդին: Առաջարկում են հրաժարվել քաղաքական աստառներից,ուժերը մեկտեղել հանուն վիրավոր հայրենիքի վերականգնման:
«Արդարություն» խմբակցության անդամները ներկայացրին խորհրդարանական գործունեության շրջանակներում իրականացրած աշխատանքը և համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին