Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարիչների արդեն հինգերորդ սերունդը կհամալրի ոչ միայն առողջապահական համակարգը, այլև պետական և մասնավոր հատվածը»

Սեպտեմբեր 03,2021 17:56

Սեփական ուժերը գնահատելու ձգտումով՝ բուժհաստատությունների կառավարիչների 5-րդ սերնդին դիմավորեցին ԵՊԲՀ-ում
Ուսումնական տարվա առաջին շաբաթվա ընթացքում սովորողների հետ հանդիպումները եզրափակվեցին Հանրային առողջության ֆակուլտետում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպեց «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մասնակիցներին և դասախոսներին:

Բուժհաստատությունների ղեկավարների, բժիշկների և առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների համար իրականացվող մեկ տարի տևողությամբ դասընթացը բժշկական բուհում կազմակերպվում է արդեն 5-րդ անգամ:

«Կառավարիչների արդեն հինգերորդ սերունդը կհամալրի ոչ միայն առողջապահական համակարգը, այլև պետական և մասնավոր հատվածը»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը՝ հավելելով, որ ծրագրին տարբեր տարիների ընթացքում մասնակցած շրջանավարտները հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում:

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մեր օրերում կառավարիչներից, արդյունավետ կառավարումից շատ բան է կախված:

Նա հետաքրքիր օրինակ բերեց ծրագրի մասնակիցների համար՝ նշելով, որ ինչպես երաժշտարվեստում, նվագախմբում է, այն կարող է բաղկացած լինել տաղանդավոր երաժիշտներից, բայց միայն հեղինակավոր, հմուտ դիրիժորի, գեղարվեստական ղեկավարի առկայության պարագայում է հնարավոր ստանալ հանդիսականին հուզող, ոգևորող դասական ստեղծագործություն:

Նրա գնահատմամբ՝ ծրագրին մասնակցելով, տարբեր ոլորտներում արդեն կայացած մասնագետները որակապես այլ պատկերացում կունենան իրենց հնարավորությունների մասին: Արմեն Մուրադյանը հորդորեց հավատել սեփական հնարավորություններին և ձեռք բերված գիտելիքներն ու փորձը հետագայում ծառայեցնել հանրությանը:

ԵՊԲՀ ռեկտորը համառոտ ներկայացրեց նաև համալսարանի պատմությունը՝ շեշտելով, որ բուհն արդեն մեկ դար է ապահովում է մեր ժողովրդի առողջությունը, այստեղ թրծված բժիշկների շնորհիվ փրկվել և փրկվում են հազարավոր կյանքեր:

Ծրագրի այս ուսումնական տարվա մասնակիցներին իրենց խոսքը հղեցին նաև Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը՝ ներկայացնելով մանրամասները, անդրադարձ կատարելով գրանցած հաջողություններին, նախանշված արդյունքներին և անելիքներին:

Նշենք, որ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:

Ծրագրի շրջանակում դասավանդում են բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող հայ և օտարերկրացի դասախոսներ, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորում բուժհաստատությունների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930