Մեր ունեցած տեղեկություններով՝ Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրել է Շիրակի մարզի բուժհաստատություններում իրականացված հետազոտությունների վերաբերյալ փաստաթղթերը, ինչի արդյունքում, ըստ դատախազության, պարզվել է, որ Ամասիա համայնքում «Գլյուկոմետրիա» և «ՊԱՊ» քսուկի հետազոտություն չեն անցել թվով 59 քաղաքացիներ, սակայն, ըստ ներկայացված փաստաթղթերի, նրանց անուները ներառված են եղել հետազոտություն անցած անձանց ցուցակներում, նրանց անուններով դուրս են գրվել գումարներ, որոնք բուժհաստատության աշխատակիցների կողմից հափշտակվել են: