Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության և Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:
Այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հիանալի հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում և ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով՝ օգտագործելով «JustQR» նորարարական համակարգը: Պարզապես անհրաժեշտ է սեղմել ՄոբիԴրամ բջջային հավելվածում ներդրված «QR վճարումներ» կոճակը և QR կոդը սքանավորելուց հետո կատարել վճարումը:
«Այսօր մեր առօրյան գրեթե լիովին փոխակերպվել է թվայինի: Այլևս կանխիկ գումար ունենալը պարտադիր չէ, քանի որ թվային գումարը դարձել է վճարումների ամենաակտուալ և հարմար տարբերակը: Ներդնելով «JustQR» վճարային գործիքը ՄոբիԴրամ բջջային հավելվածում՝ մենք փորձել ենք ավելի հեշտացնել առօրյան՝ վայրկյանների ընթացքում անհպում վճարումներ կատարելու շնորհիվ», – ասել է ՄոբիԴրամ-ի գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը:
«Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն ՄոբիԴրամ-ն առաջարկում է բազմաթիվ ֆինանսավճարային գործիքներ՝ անմիջապես բջջային հեռախոսից: Թվային փոխակերպման կարևորագույն պայմաններ են նորարարությունն ու ժամանակին համընթաց քայլելը: Կպատկերացնեի՞ք, որ կգա մի օր, երբ խանութում գնումներ կատարելիս կանխիկ վճարում կատարելն այլևս պարտադիր չի լինի: Փոխարենը, հնարավոր կլինի կատարել անհպում վճարում՝ սքանավորելով «QR» կոդը բջջային դրամապանակից: ՄոբիԴրամ-ի, «JustQR»-ի և Ակբա բանկի համագործակցության արդյունքում ստեղծված թվային նոր գործիքը շատ հարմարավետ է ու լայն կիրառման մեծ հեռանկար ունի»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կարդացեք նաև
«Ուրախ ենք Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ի և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ հայտարարել QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
QR կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝
- ամբողջությամբ անհպում վճարում, ինչը չափազանց կարևոր է ներկա համաճարակի իրավիճակում,
- QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը,
- հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ–ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:
«QR կոդի միջոցով վճարումներ կատարելու համար պահանջվող ժամանակը ոչ ավելին է, քան բանկային քարտի միջոցով վճարման դեպքում», – հավելել է Կիմ Ավանեսյանը:
QR կոդի միջոցով վճարումները հնարավոր է կատարել այն խանութներում և ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են բանկային քարտեր սպասարկող «INGENICO POS» տերմինալները և փակցված է «JustQR» համակարգով վճարում կատարելու մասին տեղեկատվական վահանակը:
Միջոցառման ընթացքում «JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները. ««Առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես-գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն՝ լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրին լինելն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա: Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»:
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mobidram.am