Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին. 3 կուսակցությունների հայտարարությունը

Սեպտեմբեր 03,2021 10:13

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ՌԴ արտգործնախարարի հնչեցրած մոտեցումը վերջնականապես պարզ է դարձնում, որ՝

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին:

Հայ ռազմագերիները ռուս-ադրբեջանական լրացուցիչ լծակ են Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական կենսական օրակարգերից Հայաստանի հանրության և քաղաքական դասի ուշադրությունը շեղելու և ցրելու համար:

Ըստ այսմ՝ դատապարտելով ՌԴ արտգործնախարարի մանիպուլյատիվ հայտարարությունը՝ միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային կառույցներում ՀՀ ներկայացուցիչներին, հայկական հասարակական և քաղաքական կազմակերպություններին, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիներին, գիտական, մշակութային և հանրային հայազգի գործիչներին կոչ ենք անում իրենց ամբողջ ներուժն օգտագործել միջազգային հանրության և կառույցների միջոցով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական պատանդառման հակաքաղաքակրթական-ահաբեկչական նախագիծը տապալելու և հայազգի մարդկանց ազատությունն օր առաջ ապահովելու նպատակով:

Միքայէլ Հայրապետեան
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Խզմալյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Դավիթ Սանասարյան
«ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930