Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երեկ նշեց իր 30-ամյակը: Տոնակատարությունն այնքան էլ ճոխ չէր՝ նախեւառաջ, հավանաբար, այն պատճառով, որ մենք չենք կարող պարծենալ, թե այս երեք տասնամյակներում հզորացրել ենք Արցախը եւ դարձրել ենք այն անառիկ թշնամու համար: Ստեփանակերտում կազմակերպված միջոցառումներում Հայաստանի Հանրապետությունը ներկայացված էր «երկրորդ էշելոնի» պաշտոնյաներով՝ պատգամավորներով՝ ԱԺ փոխնախագահի ղեկավարությամբ: Կարելի է ենթադրել, որ «խաղաղության օրակարգով» առաջնորդվող Հայաստանի իշխանությունը չի ցանկանում Ստեփանակերտում իր՝ չափից դուրս շեշտված ներկայությամբ Ադրբեջանում հավելյալ կրքեր բորբոքել: («Խաղաղության օրակարգ» բառակապակցությունը վերցնում եմ չակերտների մեջ, քանի որ նման իրական օրակարգը կարող է կյանքի կոչվել՝ միայն հակառակ կողմի ցանկության դեպքում): Բացառված չէ նաեւ, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցելության առումով որոշակի պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ:
Բացի այդ, կա նաեւ խնդրի բարոյական կողմը. եթե պարտված երկրի ղեկավարը գնա Արցախ եւ նշի 70 տոկոսով փոքրացած ու բացառապես ռուս խաղաղապահների շնորհիվ գոյատեւող հանրապետության 30-ամյակը, դա դիտվելու է առնվազն ոչ բնական: Անցել են այն ժամանակները, երբ վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում հայտարարում էր Հայաստանի՝ 2050 թվականին նախատեսված աշխարհացունց նպատակների մասին, եւ վերջում ավելացնում էր. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»: Նման բան է ասել Փաշինյանը ԼՂՀ մայրաքաղաքում՝ 2019 թվականի օգոստոսի 5-ի հանրահավաքում: Այսօր այսպիսի երանգներով խոսելն առնվազն տխուր ժպիտ է առաջացնում:
Իհարկե, մինչեւ վերջ հետեւողական լինելու համար նման ելույթներ չպիտի լինեն նաեւ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ: Բայց վստահ եմ, որ այստեղ՝ Երեւանում սեպտեմբերի 21-ին ճառեր կհնչեն: Հիմնականում՝ այն մասին, որ մեր երեխաներն ապրելու են երջանիկ Հայաստանում, բայց առայժմ այդ կատարյալ երջանկությանը խանգարում են ինչ-ինչ «մութ ուժերը»: Սա մեր իշխանությունների եւ նրանց ընտրազանգվածի սիրած ներքին օրակարգն է, որն առայժմ չի սպառվել: Վերջին ընտրությունները ցույց են տվել, որ այդ օրակարգով կարողացան մոռացնել տալ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ: Եվ քանի դա այդպես է, մնացած՝ առավել կարեւոր հարցերում վիճակը Հայաստանում եւ Արցախում մնալու է նույնը:
Արամ Աբրահամյան
Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=3153
Մնացած 32 տարին Комитет Карабах №2-ի ու ՀՀՇ -ի հիմար կոմսոմոլների (члены) և նրանց տնկարանի (Աշոտ Բլեյանի ֆան ակումբի («դպրոցի»), քաղաքական ապուշությունն է՝ Լեւոն Տեր Պետրոսյանի, Վազգեններ Մանուկյանի և Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Ռոբերտ ու Անդրանիկ Քոչարյանների, Շիրխանյանի եւ Սերոժ (Սեռժ) Սարգսյանի, … գլխավորությամբ: