Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի հայրենիք ու հզոր պաշտպանվածություն։
1991թվականի այս փառավոր օրը՝ սեպտեմբերի 2-ին, արցախցիները վերահաստատեցին անկախ պետությունում ազատ ապրելու իրենց կամքն ու վճռականությունը՝ ինքնիշխանությունը ընտրելով որպես միակ անբեկանելի կարգավիճակ:
44-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում արցախցիները եւ համայն հայությունը կրկին ապացուցեցին, որ ամուր ու աննկուն կանգնած են իրենց ազատ ու անկախ հողի վրա, եւ որ Արցախի Հանրապետության իրավական եւ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Շնորհավո՛ր տոնդ Արցախ, թող սերունդներդ արարեն խաղաղ ու զարգացած պետությունում՝ ամրապնդելով այդքան թանկ գնով ձեռք բերված Անկախությունը:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր հերոսներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն Արցախի լինելիության:
Արցախը եղե՛լ է, կա՛ եւ կլինի՛ հայկական։
Կարդացեք նաև
Ազատ Դեմոկրատներ կուսակցություն