Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ գյալմա ու թուրք են ասում. մտածում չեն, որ մենք բոլորս փախնենք գնանք, էդ իրանց Երեւանի հարստությունը ո՞վ պիտի պահի. Սահմանամերձ Սոթքի բնակիչների բողոքը (տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2021 23:13

«Կրակոցներ կան, հեն է, եկած են ու թփերումը նստած: Խոսում ես՝ նա այնտեղ լսում է: Ասում եք՝ ո՞վ է մեղավոր: Ինչի՞ Քարվաճառը ծախեցին: Նրանք անզեն աչքով մեզ բոլորիս տեսնում են»,- Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք համայնքի բնակիչները այսպես ցույց էին տալիս ադրբեջանական դիրքերը, որոնք այդքան մոտեցել են իրենց բնակավայրին: Նրանք շարունակ պնդում էին՝ ինչի՞ ծախեցին հողերը:

Հարցրեցինք՝ վստահ եք, որ այդ տարածքները ծախե՞լ են թշնամուն՝ Սոթքի բնակիչներից մեկը պատասխանեց. «Բա ծախված է: Հայաստանի կեսն էլ է ծախված: Գորիսից Կապան թուրքը ուժե արոտավայրերը վերցրել է: Ո՞վ է մեղավոր՝ ղեկավարները: Տեր-Պետրոսյանը ինչի՞ Շահումյանը ծախեց: 17 մլն-ով ծախեց, տվավ քամուն: Ղարաբաղի հերն անիծեց, ռակետնի բազան ցրեց, Հայաստանը խորտակեց: Ո՞վ է մեղավոր, ե՞ս, թե՞ նաչալնիկները: Հիմա էլ Ազգային ժողովում չեն կարողանում մի դեպուտատ ջոկեն, война ա գնում, իրար ուտում են: Կտենաս՝ Հայաստանն էլ են ծախելու»:

Հարցին՝ բա ինչո՞ւ վերընտրվեց Փաշինյանը, եթե ծախել էր՝ նա պատասխանեց. «Ո՞վ ընտրեց, ես ընտրած չեմ: Փաշինյանենք ամսի 18-ին եկան տասը մաշինով, այստեղ «номер» էր երկար, հավաքեցին, գնացին Մարտունի հավաքեցին, տարան ֆալշիվի անց կացան»:

Հարցին՝ այս Ազգային ժողովի ընտրյալների հետ էլ հույսեր չե՞ք կապում՝ Սոթքի բնակիչը պատասխանեց. «Իրար ուտում են, կռիվ-դավի է»:

Սոթքի մեկ այլ բնակիչ էլ՝ Վալերի Պողոսյանը, հարցին՝ դուք այստեղ հետեւո՞ւմ եք Ազգային ժողովի նիստերին, պատասխանեց. «Հա բա ի՞նչ ենք անում: Ինչի՞ չհետեւենք, շատ փիս տպավորություն ունենք: Իրանց մասին են մենակ մտածում, շիշ են շպրտում իրար վրա, ինչ ասես անում են: Ու ո՞վ է ասում, թե մեր սահմանի հարցը ոնց պիտի լինի»:

Սոթքի բնակիչները, որպես ստեղծված իրավիճակի լուծում, տեսնում էին Ռուսաստանին միանալը. «Ինչի՞ պետք է հայը ռուսից առանձնանա: Խաչատուր Աբովյանը Հայաստանը միացրել է Ռուսաստանին, իսկ դու վեր ես կենում, անկախանում ու մնում ես ոտաբոբիկ»: Ճշտեցինք՝ այսինքն, ձեր ապագան միայն Ռուսաստանի հե՞տ եք կապում՝ Վալերի Պողոսյանը պատասխանեց. «Հա բա ի՞նչ, Ամերիկայի հե՞տ կապենք: Աֆղանստանը թողեց փախավ: Ամենահզոր պետությունը չփախա՞վ, սաղդ էլ նայում եք, սո՞ւտ է: Մեզ էլ պիտի այդպես անեն, էլի, թե՝ «հեսա կվերցնենք բան կանենք»: Ի՞նչ պիտի անեն, ոչ մի բան էլ չեն անելու ո՛չ Ամերիկան, ո՛չ Ֆրանսիան: Ինչ պիտի անի՝ ռուսն է անելու: Առանց ռուսի հայ ազգը կարում չի ապրիլ, սուտ բան է: Ատոմնին ամերիկացի՞ն է սարքել: «Նաիրիտը» ամերիկացի՞ն է սարքել: Սովետի վախտո՞վ չեն սարքել: Լրիվ սովետի վախտով են սարքել: Մեր դպրոցը սովետից չի՞ սարքվել: Ինչ եղել է՝ լոխ սովետինն է: Զենքը ռուսինը չի՞»:

Դիտարկմանը՝ կա տեսակետ, որ պատերազմը նաեւ եղել է ՌԴ-ի թողտվությամբ  ու եթե Ռուսաստանն ուզենար, չէր լինի այդ պատերազմը, համաձայն չե՞ք այդ տեսակետին՝ նա պատասխանեց. «Հա: Բայց պիտի այնպես անես, որ ռուսը ուզի չէ՞ կանգնացնի: Բա մենք կանգնենք ասենք՝ ռուսը ո՞վ է, հլը մի հատ էլ գնանք Ռուսաստան отдыхать անենք, ռուսի զինվորը գա այստեղ կռվի, ռուսը մեզ պահի, մենք ոչ մի բան չանե՞նք իր համար»:

Հարցրեցինք՝ իշխանությունները ձեր անվտանգության համար ինչ-որ քայլեր հիմա անո՞ւմ են, դուք տեղյա՞կ եք՝ նա պատասխանեց. «Ես հլը որ ոչ մի բան էլ չեմ տեսնում: Ես ուրախանում եմ, որ ռուս զինվորը այստեղ ման է գալիս, որ Турция-ի զինվորը չի ման գալիս: Շատ ուրախ եմ, մեր երեխեքին էլ ասում եմ՝ ռուսի զինվորը գալիս է՝ բարեւեցեք: Իրենք էլ ուրախ-ուրախ բարեւում են մեզ: Քրիստոնյա են վերջապես»:

Սոթքեցիները վիրավորված էին, որ երբ իրենց համայնքում խնդիրների համար բողոքում են, իրենց ասում են՝ դու եկվոր ես. «Ջրերը քանդել են, ծառերը կտրատել, մեզ ջուր չեն տալիս, ասում են՝ иди куда хочешь, иди բողոքի: Բայց ո՞ւմ բողոքեմ, շունը շան թաթ կկծի՞…Մեզ գյալմա են ասում, ու հլը թուրք են ասում: Մտածում չեն, որ մենք լրիվս ստեղից փախնենք գնանք, Երեւանում իրանց հարստությունն էդ ո՞վ պիտի պահի: Հաա, թուրքի հետ договор կա, որ գա ու չպիտի՞ մտնի Երեւան: Գա ու մտնի՛ պիտի: Որ մենք գնանք, Երեւան էլ պիտի գան: Եթե մենք հայ ենք, մի «կուսոկ» հող մեզ պիտի լինի: Շատ մեծ ազգեր են  տապալվել գնացել»:

Երբ հարցրեցինք՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության կոչով է հանդես գալիս եւ Թուրքիայից էլ խաղաղության ազդակներ է նկատում, դուք այս հայտարարություններին ո՞նց եք վերաբերվում՝ Վալերի Պողոսյանը պատասխանեց. «Նա թուրքերի հետ ապրա՞ծ է: Ինքը ապրած չի, մենք թուրքերի հետ ապրած ենք, թուրքը միշտ էլ մնում է թուրք, վսյո՛: Կամաց-կամաց պիտի թուրքանա մեր ժողովուրդը, թե բա՝ «թուրքի հետ խաղաղ լինեն, գնան գան»: Գալու է գիտե՞ս ինչ ասի՝ տունդ քանի՞ս ես ծախում, եթե մի թիվ ասեմ, պիտի առնեն, ոնց Բաթումիում են անում: Վրաստանում լրիվ թուրքական флаг-ներ է ու կռվով չեն վերցրել, այլ՝ փողով, հոպա՜: Մեզ էլ են այդպես անելու: Հիմա մեզ դեռ առաջարկ չկա, բայց կլինի: Ճանապարհները երբ որ բացվեն, երկրորդ քայլը պիտի լինի դա: Քելա, փողդ վերցրա, գնա Ռուսաստան ապրի, կուզես՝ Ամերիկա, Ֆրանսիա: Մեզ «կուտավատ» են անելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930