Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին

Սեպտեմբեր 02,2021 19:20

Ռուսաստանը միշտ հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, և վերջին դրական ազդակների փոխանակումն էլ Երևանի ու Անկարայի միջև գրանցել է և ընդունել ի գիտություն: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախկինում մենք անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին, նպաստել ենք Ցյուրիխում 2009թ. այսպես կոչված «ցյուրիխյան արձանագրությունների» ստորագրմանը»,- հիշեցրել է Զախարովան՝ հավելելով, որ դրանք նախատեսում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային կարգավորում, և Ռուսաստանն այդտեղ գործուն և արդյունավետ դերակատարություն է ունեցել:

Միաժամանակ Զախարովան նշել է, որ կողմերն այդպես էլ չիրականացրին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, չնայած որ դա յուրաքանչյուր պետության կամքն է:

«Մենք հիմա էլ պատրաստ ենք նպաստել երկու հարևան երկրների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հարգելու վրա»,- ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման:

Ինչ վերաբերում է «վեցյակի հարթակին»՝ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ այդ ձևաչափը կարող էր բխել բոլոր պոտենցիալ մասնակիցների շահերից և իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության և վստահության ամրապնդմանը, տնտեսական գործակցության խթանմանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930