Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Հանդիպումը սպասարկելու է պորտուգալական մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավար նշանակվել է Արթուր Դիաշը: Նրան օգնելու են Ռուի Տավարեշը եւ Պաոլո Սուարեշը: Չորրորդ պաշտոնյան Ժոաո Պինեյրոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ