Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը նպատակ ունի ապահովել ավելի բարձր կրթական աստիճան. քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը

Սեպտեմբեր 02,2021 18:06

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի պրոռեկտորները, «Էրեբունի» և Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջների տնօրենները, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ:

Ներկայացնելով իրենց առաջարկը` Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները նշել են, որ իրենց առաջարկած կրթական ծրագիրը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրերով բուժակի և բուժքրոջ որակավորմամբ մասնագետների համար և նպատակ ունի ապահովել ավելի բարձր կրթական աստիճան և մասնագիտական որակավորում: Այս համատեքստում վկայակոչվել է միջազգային փորձի ուսումնասիրությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ առաջարկը կարող է քննարկվել` հաշվի առնելով կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները. «Առողջապահության նախարարությունը՝ որպես ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին, պետք է հստակեցնի առողջապահության աշխատաշուկայում նոր որակավորման պահանջարկը` սահմանելով ենթադրվող նոր մասնագիտական որակավորման գործառույթները»:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նոր կրթական ծրագրի քննարկումներն ու մշակումները կյանքի կոչելիս պետք է հաշվի առնել այդ ուղղությամբ իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրերի առկայությունն ու զարգացման հեռանկարը:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մասնագիտական նոր որակավորման և կրթական ծրագրի նպատակահարմարությունը որոշելու համար քննարկումները կշարունակվեն Առողջապահության նախարարության դիրքորոշման և պահանջարկի հիմնավորումների ներկայացումից հետո:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930