Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանապարհն ավելի քան 30 տարի չէր նորոգվել. Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը

Սեպտեմբեր 02,2021 15:36

Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր գրունտային ծածկի, որն էլ խոչընդոտում էր երթևեկության կանոնավոր անցանելիությանը։ Քայքայված էին նաև մայթերը։

Կապալառու կազմակերպության՝ «Կապավոր» ՍՊԸ-ի կողմից կատարվել է հողային պաստառի, ջրահեռացման համակարգի վերականգնում (ջրթող կառուցվածքների նորոգում և նոր խողովակների տեղադրում), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գյուղտեխնիկայի անցման տեղերի կառուցում (3 տեղում), մայթերի կառուցում, ճանապարհի կահավորում (իջատեղեր, արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, գծանշում) և այլն։

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Արման Թադևոսյանը նշում է, որ ճանապարհն ավելի քան 30 տարի չէր նորոգվել։ Շինաշխատանքների որակից պարոն Թադևոսյանն ու նորամարգցիները գոհ են։ Ասում են՝ շինարարները բծախնդիր աշխատանք են կատարել։ Վստահ են, որ ճանապարհը երկար է ծառայելու, իրենք էլ խոստանում են խնամքով վերաբերվել ճանապարհին։ Շահագործման հանձնումից հետո մեկ տարի շարունակ ճանապարհահատվածը գտնվելու է թերությունների համար սահմանված պատասխանատվության ժամկետում (երաշխիքային ժամկետ), և այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն կապառալու կազմակերպությունը պետք է վերացնի իր միջոցներով։ Պարոն Թադևոսյանն ընդգծում է, որ ճանապարհը Նորամարգ համայնքը կապում է հիմնական ճանապարհի հետ, ուղղություն է դեպի Էջմիածին, Մասիս, Արտաշատ, և նորոգումից հետո էապես կմեծանա այդ հատվածի երթևեկության ինտենսիվությունը, ինչն իր հետ կբերի այլ ենթակառուցվածքների զարգացմանը։

Հիմնական ճանապարհից բացի, վերակառուցվել են նաև Նորամարգում դեպի դպրոց, մանկապարտեզ և ակումբ տանող իջատեղերը։

Ճանապարհը վերականգնվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի միջոցով իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930