Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցին՝ հայտարարելով, թե Հայաստանը «պատրաստ չէ բարիդրացիության քաղաքականությանը»:
«Հայկական կողմի ռևանշիստական հայտարարությունները ւե վարքը ցույց են տալիս, որ նա դեռևս պատրաստ չէ բարիդրացիության քաղաքականությանը, որը հենվում է միջազգային իրավունքի սկզբունքների վրա»,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ Միրզոյանի հարցազրույցը կրկնում է պաշտոնական Երևանի «ավանդական, միջազգային իրավունքին հակասող» դիրքորոշումը, ինչն արտացոլվում է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններում»:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի գիտություն Հայաստանի արտգործնախարարի, նշում է, որ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը՝ համապատասխան միջազգային իրավունքի պահանջների, և ժամանակն է կատարել կողմերի ստորագրած հայտարարությունները: Այդ իրողությունը հասկանալը բխում է հայկական կողմի շահերից, քանի որ այդ երկիրը կարող է, ի վերջո, հրաժարվել ստից ու պատրանքից և տրամադրվել ապագա զարգացման և առաջընթացի: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային իրավունքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման կողմնակից է»,- ասել է Աբդուլլաևան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ