Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության որոշմամբ՝ Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն

Սեպտեմբեր 02,2021 15:14

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։

Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի  համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում):

Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները:

Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Հետևաբար, վերոնշյալ թատերական բացօթյա հարթակի համար լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերումը խիստ անհրաժեշտ է: Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ: Բացօթյա թատերական հրապարակը կդառնա երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի և նախընտրելի վայրերից մեկը՝ հետագայում ձևավորելով բարի ավանդույթ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի խիստ պահանջ),  առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և  մասնագիտական լավ որակ: Ըստ այդմ՝ առաջացել է գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն: Որոշման արդյունքում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը մասնագիտական և կատարողական որակի բարձրացման հնարավորություն կունենա:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930