Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով Գեղարքունիք այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք. ՄԻՊ

Սեպտեմբեր 02,2021 14:31

Ըստ մեր փաստահավաք աշխատանքների՝ ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհների հետևանքով օգոստոսի 29-ից մինչ օրս ՀՀ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Ազատ, Կութ, Նորաբակ և Սոթք գյուղերում այրվել է՝

1) Կութում՝ 150 հա արոտավայր և 60 հա խոտհարք.
2) Ազատում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք.
3) Սոթքում՝ 80 հա արոտավայր և 70 հա խոտհարք.
4) Նորաբակում՝ 20 հա արոտավայր և 10 հա խոտհարք:

Բոլոր 4 գյուղերում երեկ մոտ ժամը 16:00-ի դրությամբ ընդհանուր այրվել է շուրջ 270 հա արոտավայր և շուրջ 150 հա խոտհարք:
Ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:

Նշվածից բացի, օրինակ, Կութ գյուղի մի խումբ բնակիչներ ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանին, որ իրենք ծանր նյութական վնաս են կրել, այրվել է խոտհարքերը, հնձած խոտը, ինչպես նաև՝ բնակիչներից մեկի խոտհնձիչը։

Ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում, իսկ եղանակային պայմաններն էլ ավելի են նպաստում հրդեհների տարածմանը:

Դրանք այնպիսի բարձրադիր վայրերում են, որ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված նաև ձեռքով մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներն առաջացնում են հրդեհների նոր օջախներ:

Այս բոլոր ահազանգերը ստուգվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից, հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով: Մշտական կապի մեջ ենք համայնքային մարմինների, բնակիչների, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ:

Ադրբեջանական զինծառայողների հանցավոր արարքների պատճառով մարդիկ զրկվել են ապրուստի աղբյուրից, ինչն էլ նպաստելու է սոցիալական խնդիրների ավելացմանը:

Տեղի են ունենում բնակիչների իրավունքների զանգվածային խախտումներ՝ դրանով իսկ դիվերսիոն և ահաբեկչական արարքներ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ:

Հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար (հրդեհներին ամենամոտը Կութ գյուղն է):

ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, հանցավոր են և ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930