Ապառաժ. Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորների ուղղությամբ, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից:
Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների Արցախ կատարած այցից և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ:
ՔՊ-ականներին չեն օգնել անգամ պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակիցները: