Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարարը շնորհակալագիր է հանձնել քրեական հեղինակությանը

Սեպտեմբեր 02,2021 14:39

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանից հետաքրքրվեց` որքանո՞վ են համատեղելի կրթության ոլորտն ու քրեական հեղինակություն համարվող «Արտյոմ Կանեւսկոյ» անունով Արտյոմ Հարությունովը, որին քրեական ենթամշակույթի դեմ պայքար հայտարարած կառավարության փոխնախարարը շնորհակալագիր է հանձնում դպրոցներից մեկը վերանորոգելու համար, հատկապես որ Արտյոմ Հարությունովը մինչեւ վերջերս անցնում էր քրեական մի քանի գործով:

ԿԳՄՍ նախարարության լրատվականից խոստացան ավելի ուշ մեկնաբանություն տալ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ Aravot.am-ին ասաց, որ հանդիպման է նախարարի եւ միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, բայց ավելի ուշ պատրաստ է պատասխանել մեր հարցերին:

Պարոն Գիլոյանի մեկնաբանությունն` ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930