Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է թանկացումների պատճառը․ ՏՄՊՊՀ նախագահն ասում է՝ ամբողջ աշխարհում են գները բարձրացել

Սեպտեմբեր 02,2021 13:30

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով թանկացումներին, ասաց՝ պարենի համաշխարհային գները բարձրացել են, FAO-ն եւս հրապարակեց, որ պարենը թանկանում է, ամբողջ աշխարհում են գները բարձրացել։

«Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի եւ նավթամթերքի շուկայում էլ թանկացում է եղել, որոշ ապրանքների առումով գների նվազման միտումներ կան,բայց մնացածի դեպքում դեռեւս կայուն պահպանվում են գները»,-ասաց Գեղամ Գեւորգյանը։
Նա հայտնեց, որ այս պահին բենզինի շուկայում ուսումնասիրություն են անում։

Երկու ամսից պատրաստ կլինի այն հարթակը, ինչպես ներկայացրեց Գեւորգյանը, որի միջոցով առցանց ռեժիմով հնարավոր կլինի տեսնել այն շուկաների գների բարձրացումը, որոնք հանձնաժողովը մոնիթորինգ է անում, ինչպես նաեւ այդ հարթակում տեսանելի կլինի կենտրոնացված շուկաներում թանկացումների պատճառները՝ չմանրամասնելով, թե որ ապրանքների գներն են նվազել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930