Ռեյկյավիկում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ, որտեղ ամեն մի միավորը կարող է որոշիչ լինել:
Բացի չեմպիոնական տիտղոսից ու մրցանակային տեղերից՝ շախմատիստները պայքարում են ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 23 ուժեղագույնների մեջ տեղ զբաղեցնելու համար, ինչը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու ուղեգիր է տալիս:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնն առայժմ Հովհաննես Գաբուզյանն է, որը յոթ տուրից հետո 5,5 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: Եվրոպայի առաջնությունում մեր ամենափորձառու գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը, հաղթելով ռուսաստանցի Միխայիլ Անտիպովին՝ 5,0 միավորով բարձրացել է 15-րդ հորիզոնական, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 4,5 միավորով եզրափակում է 23 լավագույնների ցուցակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ