Շախմատի Aimchess US Rapid հեռավար մրցաշարի քառորդ եզրափակչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովից «մաքրեց» դեպի կիսաեզրափակիչ տանող ճանապարհը: Դրա համար հատկացված երկու օրերում Արոնյանն այնպիսի առավելության էր հասել, որ վերջին պարտիան խաղալու անհրաժեշտություն այլեւս չզգացվեց:
Կիսաեզրափակչում հայ գրոսմայստերը հանդիպելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ