Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ լինենք տեր կանգնելու Հայրենիքին. Ազգային ժողովրդավարական բեւեռի հայտարարությունը

Սեպտեմբեր 02,2021 12:02

Հարգելի հայրենակիցներ

Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դրածո իշխանությունները պատրաստվում են սեպտեմբեր-հոկտեմբեր ժամանակահատվածում ստորագրել մի շարք հակահայ փաստաթղթեր, որոնցով նախատեսվում է ամրագրել և օրինականացնել 44-օրյա պայմանավորված պատերազմի հետևանքները։

Ակնհայտ է, որ ձևավորված ռուս-թուրք-ադրբեջանական անթաքույց դաշինքի ճնշմամբ իրագործվում է տխրահռչակ Լավրովի պլանի վերջին փուլը, ինչը կործանարար է լինելու Հայաստանի համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հավաստիացնում է, որ ամենօրյա ռեժիմով հետևում է մեր թշնամիների և նրանց ծառայող հայաստանյան իշխանության դավադիր քայլերին և իրազեկ է քաղաքական անցուդարձին։

Վերը նշվածի հաշվառմամբ, Ազգային-ժողովրդավարական բևեռը հայ ազգի գիտակից ու հայրենանվեր հատվածին կոչ է անում Հայրենիքին տեր կանգնելու նպատակով պատրաստ լինել առաջին իսկ կանչով սկսելու ազատագրական պայքարի գործընթաց և երկրի հրապարակներում իր կամքը պարտադրելու ներքին ու արտաքին թշնամիներին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
2 սեպտեմբերի 2021 թ., Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930