Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարար․«Դելտա շտամի դեպքում հիվանդությունը ծանր է ընթանում, մի երիտասարդ մահացել է, 18-ամյա քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է»

Սեպտեմբեր 02,2021 11:55

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսի համավարակի իրավիճակը։ Երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք, մահվան դեպքերը՝ 19:

«Ինչպես մի քանի անգամ ահազանգել ենք, դելտա շտամը աչքի է ընկնում վարակելիության ավելի մեծ աստիճանով, հիվանդության ընթացքն ավելի ծանր է։ Նկատում ենք հիվանդացության երիտասարդացում։ Նախորդ շաբաթ ես հրապարակել էի, որ ունենք 20 եւ 28 տարեկան երիտասարդներ, ցավոք նրանցից մեկը մահացել է։ Այս պահին ունենք 18 տարեկան երիտասարդ, որը վերակենդանացման բաժանմունքում է»,-ասաց նախարարը։

Նրա ներկայացմամբ՝ քովիդ բուժող վերապրոֆիլավորված հիվանդանոցներում ծավալված 1600 մահճակալից 1400-ը զբաղված են, ծանր վիճակում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր՝ 126 , արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի։

«Այս պահին հոսպիտալացումներ են ընթանում, հերթեր չկան, ծավալվում են նոր մահճակալներ, բայց սա շատ մեծ լարվածություն է ստեղծում համակարգում։ Ընդհանուր առմամբ աշնանը հիվանացության աճ է գրանցվում, մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնությանը, հիվանդանոցներին, ուստի քովիդը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում, նշանակում է նաեւ նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալ», -նշեց տիկին Ավանեսյանը։

Այս պահին 293955 քաղաքացի պատվաստվել է, նախարարն ասաց, որ պատվաստումների օրական ցուցանիշը 6 հազարն անցել է եւ նկատվում է շատ մեծ հետաքրքրվածություն եւ հոսք․«Եթե մարտին հարցվածների միայն 10%-ն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականցված հարցումներով՝ 40%- ից ավելին պատվաստումը դիտարկում են կարեւոր գործիք եւ պատրաստ են պատվաստվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930