Ադրբեջանի «Հանուն քաղբանտարկյալների ազատության» միությունը հրապարակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը սեպտեմբերի 1-ի դրությամբ, որում ներառված է 122 անուն:
Հունվարի 4-ին հրապարակված ցուցակում ներառված էր 121 քաղբանտարկալ:
Դրանից հետո ազատ է արձակվել երեք մարդ, որոնք ձերբակալվել էին 2020թ. հուլիսի 14-15-ին տեղի ունեցած Ղարաբաղյան ակցիայի ժամանակ, բայց դատապարտվել էին կորոնավիրուսային վարակը դիտավորյալ կերպով տարածելու մեղադրանքով:
Բացի այդ, ցուցակը համալրվել է 4 նոր անունով:
Կարդացեք նաև
Քաղբանտարկյալները դասակարգված են վեց խմբով. «լրագրողներ և բլոգերներ»՝ 7 մարդ, «ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների անդամներ»՝ 7 մարդ, «հավատացյալներ»՝ 20 մարդ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 27 մարդ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 47 մարդ, ցմահ դատապարտվածներ՝ 14 մարդ:
Ցանկը կազմել են նախկին «խղճի բանտարկյալներ» Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և «Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Էլշան Հասանովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ