Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վերածննդի համար այսօր ևս անհրաժեշտ է համայն հայության միասնական ջանքերի ներդնումը. Վիտալի Բալասանյան

Սեպտեմբեր 02,2021 11:24

Հարգելի՛ հայրենակիցներ,
1988 թվականին սկիզբ առած ղարաբաղյան շարժումը շարունակությունն էր այն նվիրական պայքարի, որ դարերով մղել է հայ ժողովուրդը իր ազատ և անկախ կյանքը կերտելու իրավունքի համար։

1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը հայության երազանքի իրագործումն էր։

Իր ծննդյան հենց առաջին պահից արցախյան պետականությունը հարկադրվելով անցնելու կենաց և մահու գոյամարտի միջով՝ պայքարեց անձնվեր ու հերոսաբար և արձանագրեց հաղթական արդյունք։

Արցախում սկիզբ առան ավերված երկրի վերականգնման լայնածավալ աշխատանքներ, ձևավորվեցին արժանապատիվ ապրելու և արարելու պայմաններ։

Սակայն չհամակերպվելով Արցախում հայկական պետականության գոյության փաստի հետ՝ թշնամին հետ չէր կանգնում այն ոչնչացնելու փորձերից և աստիճանաբար մեծացնելով ճնշումը՝ անցավ բացահայտ հարձակողական գործողությունների։ Դրանց գագաթնակետը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր՝ մեզ բոլորիս հայտնի աղետալի հետևանքներով։

Վիրավոր Արցախի վերածննդի համար այսօր ևս անհրաժեշտ է համայն հայության միասնական ջանքերի ներդնումը։ Ամեն հայի սրտում պետք է անընդհատ հնչի մեր սուրբ հողի կանչը՝ ամբողջ զորությամբ սատարել և նեցուկ կանգնել Արցախին։

Փառք ու պատիվ հանուն Արցախի, հանուն անկախության ու խաղաղության զոհված մեր բոլոր հերոսներին։

Շնորհավո՛ր Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդաձը։

Վ․ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930