2,5 մլն զբոսաշրջային այցը դեպի Հայաստան իրատեսական է։ Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում կենտրոնում հրավիրված «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով ասուլիսում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ 2019-ին հյուրընկալել ենք 1,9 մլն զբոսաշրջիկ․ «Ճիշտ է, մենք վերջին տարիներին համոզվեցինք, որ աշխարհն աննախատեսելի է, բայց եթե ամեն ինչ նորմալ լինի, համավարակը նահանջի, մենք միանշանակ, կհասնենք եւ կգերակատարվենք այդ թիվը»։
Ալֆրեդ Քոչարյանն ասաց՝ այս տարի Իրանն է շատ ակտիվ է եղել, այս երկիրը ՀՀ այցելությունների բավականին լուրջ աճ է ապահովում նույնիսկ 2019 թվականի նկատմամբ․ «Հնարավոր է, անվճար պատվաստումների հասանելիությունն է դեր խաղացել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ