Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քերոբյան․ «Հենց դա էլ հասկանում եմ ասելով՝ Ադրբեջանի հետ գրագետ համագործակցություն, որպեսզի մենք դադարենք բացառապես իրար ինչ-որ բաներում մեղադրելը»

Սեպտեմբեր 01,2021 19:11

Այսօր կառավարության մամուլի սրահում «fvw DRV Destination Forum Armenien» թեմայով ասուլիսում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ երեկ Medxiamax.am-ին տված հարցազրույցում հնչեցրած իր մտքին. «Պետք է Ադրբեջանի հետ գրագետ համագործակցենք»։

Թե ի՞նչ նկատի ունի նախարարն, ասելով «գրագետ համագործակցություն», մանրամասնեց՝ կառավարությունը շարունակում է կրկնել, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգն է․ «Եւ այդ աշխատանքը պետք է ուղղված լինի, որպեսզի մենք չեզոքացնենք այն դեռեւս փոքր-ինչ առկա ռիսկերը եւ ամրապնդենք մեր սահմանները խաղաղության օրակարգի շուրջ։ Հենց դա էլ հասկանում եմ, ասելով՝ Ադրբեջանի հետ գրագետ համագործակցություն, որպեսզի մենք դադարենք բացառապես իրար ինչ-որ բաներում մեղադրելը, այլ համագործակցող եւ ընդհանուր եզրեր գտնելով, կարողանանք այնպես անել, որ մեր ընդհանուր աշխատանքը գնա դեպի խաղաղություն, եւ ոչ թե հակառակը՝ դեպի պատերազմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930