Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Իջեւանի ոստիկանությունում հետաքրքիր դեպք է քննվում:
Հունիսի 21-ի արտահերթ ընտրություններին մասնակցած, բայց այժմ խորհրդարանում չհայտնված կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա.Ի.-ն Իջեւանի ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի անդամ Ա.Է.-ի հետ նախապես պայմանավորվել է որոշակի գումարի դիմաց իրենց կուսակցության օգտին քվեներ ապահովելու վերաբերյալ եւ փոխանցել գումարը:
Այնուհետեւ իմացել է, որ հիշյալ Ա.Է.-ի ծնողները, չնայած վերցրել են գումարը, բայց իրենց ձայնը տվել են գործող իշխանությանը: Ա.Ի.-ն հետ է պահանջել և ստացել է գումարը: Իսկ ոստիկանությունը գործ է հարուցել: