«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության ստացած տեղեկությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում կաշառակերության գործով՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պաշտոնյաներից մեկի վերաբերյալ, որն, իբրեւ նույն համայնքի բնակչի կողմից ապօրինի կառուցապատում իրականացնելու փաստը չարձանագրելու և համապատասխան վարչարարություն չիրականացնելու համար, 2021թ. հուլիս ամսին վերջինիցս պահանջել և որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.470.000 դրամի համարժեք 3000 ԱՄՆ դոլար, խոստանալով, որ հետագայում կաջակցի նույն կառուցապատման օրինականացման գործընթացին: