Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը պատասխանում է ՀՀ վարչապետին ուղղված նամակի հեղինակներին, պատճենն էլ ուղարկված է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին
Օգոստոսի 26-ին ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանատի նիստում քննարկվեց աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ Աշոտ Խոյեցյանի, Թրահել Վարդանյանի, Հովիկ Սայադյանի և Մաքսիմ Մանասյանի՝ Ձեզ ուղարկած բաց նամակը (կրկնօրինակը՝ Կրթության գիտության մշակույթի, սպորտի նախարար պարոն Վահրամ Դումանյանին)։
Ըստ հեղինակների կարծիքի և մեկնաբանությունների՝ ԵՊՀ-ն խորը ճգնաժամ է ապրում, որի արդյունքում ցածր որակով մասնագետներ են պատրաստում, և դա հիմնավորելու համար բերում են Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օրինակը: Մինչև ֆակուլտետում գոյություն ունեցող բարոյահոգեբանական, գիտամանկավարժական, ուսումնական գործընթացի կազմակերպման, արտերկրի բուհերի հետ համագործակցության և ուսանողական կյանքին անդրադառնալը կցանկանայինք հակիրճ ներկայացնել գրագող ճանաչված դոկտոր պրոֆեսորներին, նրանց գիտնական պրոֆեսոր կերպարին և դասախոսական գործունեությանը:
2008թ.-ին երկու՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների միավորումից հետո Աշոտ Խոյեցյանը չի ընտրվում դեկան և աշխատում է ֆակուլտետում որպես պրոֆեսոր: Մեկ տարի անց՝ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչի մրցույթում չի ընտրվում, և ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվում է Թրահել Վարդանյանը , որից հետո Աշոտ Խոյեցյանը մասնակցում է պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչի հայտարարված մրցույթին և անցնում աշխատանքի նշված համալսարանում, միաժամանակ մեկ տարի որպես համատեղություն աշխատում է նաև ԵՊՀ-ում: Այդ նույն ժամանակահատվածում ֆակուլտետում է աշխատում նաև պարոն Խոյեցյանի կինը՝ Սուսաննա Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Ցածր մասնագիտական որակավորման պատճառով , ուսանողների պահանջով , ամբիոնի վարիչի հիմնավորմամբ՝ ԵՊՀ ռեկտորի հրամանով Ս.Խաչատրյանը ազատվում է աշխատանքից: Դեկան Մ. Գրիգորյանը Ս. Խաչատրյանի վերաբերյալ ուսանողների և ամբիոնի վարիչի կարծիքը մի քանի անգամ ներկայացրել է Ա․Խոյեցյանին։ Ս․ Խաչատրյանը իր ազատման վերաբերյալ դիմել է այն ժամանակ Կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Հ.Հովհաննիսյանին՝ բողոքելով իրեն համալսարանից ազատելու վերաբերյալ:
Ամբիոնի վարիչի, ամբիոնի աշխատակիցների, ուսանողների կարծիքի հիման վրա ռեկտորի կողմից ներկայացված զեկուցագրից ելնելով՝ պարոն Հ․ Հովհաննիսյանը Ս․ Խաչատրյանի դիմում բողոքը մերժում է: Նշենք, որ Աշոտ Խոյեցյանը, Թրահել Վարդանյանը և Մաքսիմ Մանասյանը մինչև ֆակուլտետների միացումը եղել են հակառակորդներ և դեկանի ընտրությունների ժամանակ բաց արտահայտվել և դեմ են քվեարկել Ա.Խոյեցյանին:
Ա․Խոյեցյանի գիտամանկավարժական , Աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնում աշխատած տարիների վերաբերյալ ամբողջական պատկերացում կարելի է ստանալ ՀՀ ԱԱ ծառայությունում նրա վերաբերյալ եղած տվյալներից ։
Թրահել Վարդանյանը այն հազվագյուտ «գիտնականներից» է, որի դոկտորական աշխատանքը չորս անգամ ներկայացվել է քննարկման , ԲՈԿ-ի կողմից մի քանի անգամ մերժվելուց հետո այն կարողացավ պաշտպանել միայն ֆակուլտետի և համալսարանի ղեկավարների աջակցության շնորհիվ: Որպես փորձագիտական խմբի անդամ՝ Թրահել Վարդանյանի ակտիվ մասնակցությամբ բացահայտվեց Մաքսիմ Մանասյանի կողմից մեծ ծավալի հասնող գրագողության փաստը, դրանից հետո Մաքսիմ Մանասյանը գրավոր դիմեց (դիմումը կցված է) համալսարանի ռեկտորին՝ գրագողության մեջ մեղադրելով նաև Թրահել վարդանյանին: Ռեկտորի հրամանով ստեղծվեց փորձագիտական հանձնաժողով՝ Թրահել Վարդանյանի կողմից հրատարակված դասագրքերում գրագողության առկայությունը պարզելու։ Հանձնաժողովը փաստեց, որ Թրահել Վարդանյանի կողմից հրատարակված ուսումնական դասագրքում առկա է գրագողության փաստը: Չսպասելով ռեկտորի կողմից ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու հրամանին՝ ինքը՝ Թրահել Վարդանյանը, դիմում է գրում ամբիոնի վարիչի պաշտոնից ազատվելու համար:
Եվ, երբ որոշ ժամանակ անց հայտարարվում է մրցույթ ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար, դիմում է նաև ինքը` Թրահել Վարդանյանը : Ռեկտոր Սիմոնյանը մերժում է դիմումը՝ հիմնավորելով ,որ գրագողին չի կարելի թույլ տալ ամբիոնի վարիչի մրցույթին մասնակցելուն :
Որոշ ժամանակ անց հայտարարվում է ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի մրցույթ։ Ռեկտոր ժ./պ. պարոն Գ.Գևորգյանը թույլատրում է Թ․Վարդանյանին մասնակցելու այդ մրցույթին: Մրցույթին մասնակցում են Թ.Վարդանյանը և Ա. Գրիգորյանը: Թ. Վարդանյանը պահանջում է, որ Ա.Գրիգորյանը հանի իր թեկնածությունը՝ ի օգուտ իրեն, այդ հարցով դիմում է Ա.Գրիգորյանին և ստանում մերժում։
Խորհրդի նիստում, որտեղ անց էր կացվում մրցույթը Թ. Վարդանյանը հետ է վերցնում իր դիմումը : Ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվում է Ա.Գրիգորյանը: 2021թ.-ի մայիսի 27-ին համալսարանում, ինչպես եւ՝ ֆակուլտետում, անց են կացվում մրցույթներ պրոֆեսորի և դոցենտի պաշտոնի համար : Պրոֆեսոր Թ.Վարդանյանը մասնակցում է ամբիոնի կողմից հայտարարված մրցույթին: Դիմումը քննարկվում է ըստ գործող կարգի:
Ֆակուլտետի խորհրդում ազատ, անկաշկանդ քննարկում է գնում, ամբիոնի վարիչի, անդամների կողմից քննադատության խոսքեր են ասվում Թ.Վարդանյանի վարքագծի, դասախոսական գործունեության վերաբերյալ։ Քվեարկության արդյունքում Թ.Վարդանյանը չի ընտրվում պրոֆեսորի պաշտոնում:
Անցած ամիսների ընթացքում Թ.Վարդանյանի կողմից չի եղել դիմում բողոք քվեարկության արդյունքների վերաբերյալ : Կից ներկայացվում է նաև Թ.վարդանյանի կարծիքը Մաքսիմ Մանասյանի գրագողության , դասախոսի կերպարի և վարքագծի վերաբերյալ՝ ի պատասխան Մ․ Մանասյանի ռեկտորին գրված դիմումի( կարծիքը կցված է)։
Երբ բացահայտվեց Մ.Մանասյանի կողմից կատարված գրագողության փաստը, եւ այդ հարցը քննարկվեց ֆակուլտետի գիտական խորհրդում, Մ. Մանասյանը ընդունեց գրագողության իր մեղքը ՝ նշելով, որ ինքը ոչ թե 80-90% , ինչպես նշված է հանձնաժողովի եզրակացության մեջ, այլ միայն 25% -ով է արտագրել։
Խորհուրդը միաձայն որոշեց դիմել ռեկտորին՝ որպես գրագող՝ Մ.Մանասյանին ազատել աշխատանքից: Այդ տարիների ընթացքում Մ.Մանասյանը դիմել է ԿԳ նախարար Ա․Հարությունյանին՝ պախարակելով համալսարանին, ֆակուլտետն , հնչեցրել է նույն մեղադրանքները, ինչ ներկայիս դիմումի մեջ:
Համալսարանի ռեկտորի կողմից նախարար պարոն Ա․Հարությունյանին ներկայացվել են այն բոլոր փաստերը, որոնք հիմք են հանդիսացել Մ․Մանասյանին համալսարանից ազատելու՝ որպես գրագողի:
Պրոֆեսոր Հ.Սայադյանը երբեք չի աշխատել ֆակուլտետում՝ որպես հիմանական աշխատող, այլ աշխատել է համատեղության կարգով: Ամբիոնի ծանրաբեռնվածությունը կրճատելու հետևանքով, ինչպես նաև ռեկտորի որոշումը արտաքին համատեղությունը սահմանափակելու վերաբերյալ, Հ.Սայադյանին այս ուսումնական տարում չեն հատկացվել ժամավճարային ժամեր:
Հ. Սայադյանը Մ․Մանասյանի հետ՝ որպես համահեղինակ, հրատարակել է դասագիրք՝ «Հայաստանի աշխարհագրություն» ուսումնական ձեռնարկ , որտեղ հանձնաժողովի կողմից բացահայտվել են գրագողության փաստեր: Մ.Մանասյանը նշված փաստը քննարկելու ժամանակ նշեց, որ գրագողը դասագրքում պրոֆեսոր Հ.Սայադյանն է ։ Այդպես գրագող պրոֆեսորները, որոնք իրենք են բացահայտել իրենց գրագող լինելը, որոշել են ԵՊՀ-ն, ֆակուլտետը և նրա ղեկավարությանը զրպարտելով մաքրվել, մտածելով ինչպես իրենք են նշում «ՀՀ-ում ընթացող բուռն փոփոխությունների տրամաբանության շրջանակներում», հնարավոր է, որ բացահայտ գրագողները կարող են ապակողմնորոշել իշխանություններին՝ թաքցնելով իրենց գրագող լինելու փաստը։
Կցանկանայինք շատ հակիրճ ներկայացնել ֆակուլտետում իրականացվող ուսումնագիտական աշխատանքները։ Ֆակուլտետների միավորումներից հետո աշխարհագրական կրթությունը և գիտությունը ֆակուլտետում գտնվում է բարձր մակարդակի վրա, վառ վկայությունն են ֆակուլտետի միջազգային կապերը տարբեր երկրների բուհական կենտրոնների /Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ճապոնիա, Բուլղարիա/ հետ։ Միջազգային գիտական ծրագրերի իրականացումն , ուսանողների և դասախոսների փոխանակումն է, արտերկրում ուսանողների պրակտիկաների կազմակերպումն , միջազգային գիտական կոնֆերանսների կազմակերպումն է, ուսանողների ակտիվ մասնակցություն միջազգային կոնֆերանսներին և պարգևների արժանանալն է։ Ֆակուլտետում ուսանողների ակտիվ մասնակցությունն է գիտահետազոտական աշխատանքներին։
Այսօր ֆակուլտետի բոլոր ամբիոնները ապահովված են խոստումնալից երիտասարդ դասախոսներով, ասպիրանտներով և հայցորդներով։ Ամբիոններում հիմնականում աշխատում են երիտասարդ և գիտական վաստակ ունեցող միջին տարիքի դասախոս-գիտնականներ։ Այսպես` աշխարհագրություն մասնագիտության երեք ամբիոններում աշխատում են թվով 43 դասախոսներ /պրոֆեսորներ,դոցենտներ,ասիստենտներ, դասախոսներ/, որոնցից 21-ի տարիքային շեմը չի անցնում 40-ից, 16-ի տարիքը չի գերազանցում 60-ը, իսկ 6-ի տարիքը 60-ն անց է։
Իսկ ինչ վերաբերում է ֆակուլտետի դեկան Մ․Գրիգորյանի հասցեին գրագողների կողմից ներկայացված մեղադրանքներին, ապա պետք է նշենք, որ պարոն Մ․Գրիգորյանը ֆակուլտետի դեկան է ընտրվել է աշխատակիցների և ուսանողների կողմից, բարձրակարգ մասնագետ է և որպես դեկան մեծ հեղինակություն է վայելում ֆակուլտետի ուսանողության և աշխատակիցների շրջանում։ Նա բազմաթիվ գիտական թեմաների, գիտական հաշվետվությունների հեղինակ է, ղեկավարել է և ղեկավարում է տարբեր գիտական ծրագրեր, ասպիրանտների ատենախոսական թեմաներ։ Կազմակերպում և ակտիվ մասնակցում է հանրապետական, միջազգային գիտական կոնֆերանսներին, որպես մասնագետ, փորձագետ ընդգրկված է տարբեր հանրապետական և միջազգային գիտական ծրագրերի փորձաքննությանը։
Կիրառական ուսումնասիրությունների լաբորատորիայում իրականացվող գիտական ուսումնասիրությունների հիման վրա նախկին և ներկա կառավարությունների ղեկավարներին են ներկայացվել հստակ առաջարկություններ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և Սևանա լճի խնդիրների լուծման ,հանքային դաշտերի ուսումնասիրման հանքավայրերի շահագործման, բնապահպանական խնդիրների լուծման, սողանքային դաշտերի ուսումնասիրության և դրանց կանխարգելման վերաբերյալ:
Ուսումնասիրությունների արդյունքը հաշվետվության տեսքով , ըստ կարգի, ամեն տարի ներկայացվել է գիտական կոմիտե։
Ֆակուլտետը միշտ կապի մեջ է նախարարությունների,անհատ ձեռնարկությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում երկրաբանության, ջրաերկրաբանության, երկրաշարժագիտության, քաղաքաշինության ուղղություններով, որի արդյունքում կարողանում ենք ապահովել ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպումը, աշխատատեղերով ապահովելու շրջանավարտներին։ Իսկ ինչ վերաբերվում է ԵՊՀ-ում հրատարակվող երկրաբանության և աշխարհագրության տեղեկագրին, կարող ենք ասել, որ նշված տեղեկագրում տպագրվում են ոչ միայն մեր մասնագետները , այլ նաև՝ արտերկրից ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այն տպագրելու նաև անգլերեն, ներկայացված բոլոր հոդվածները ենթարկվում են լուրջ վերլուծության։
Սերունդներ կրթելը , որակյալ մասնագետներ պատրաստելը սուրբ գործ է, դրանցով պետք է զբաղվեն առաքինի և ազնիվ մարդիկ ։ Զեղծարարները, գրագողերը , բանսարկուները, երկերեսանիները իրավունք չունեն ընդգրկված լինելու Մայր բուհի գիտա-մանկավարժական գործընթացին։ Երկերեսանիության ցայտուն օրինակ է այն, որ իշխանություններին դիմում- բողոքներում գովերգում են իշխանությանը, իսկ իրենց ֆեսբուքյան էջերում վիրավորում իշխանություններին և ղեկավարին։ Ձեզ ենք ներկայացնում Մ․Մանասյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումը ։ Մենք զարմացած ենք, որ գրագողերին աջակցող , նրանց խումբը գլխավորող Ա․Խոյեցյանը նշանակվել է Երևանի մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Մ․ Գրիգորյան, դեկան ,երկր․ գիտությունների թեկնածու․դոցենտ
Վ․ Վարդանյան, դեկանի տեղակալ, տեխ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս․Քեյլան Դեկանի տեղակալ, տեխ․գիտ․ դոցենտ
Շ․ Խաչատրյան, ամբիոնի վարիչ, երկ․ գիտ․ թեկնածու
Ս․Հայրոյան, ամբիոնի վարիչ, երկր․ գիտ․ դոկտոր
Ս․Սուվարյան, ամբիոնի վարիչ, աշխ․գիտ․թեկնածու
Վ․Գրիգորյան, ամբիոնի վարիչ, մանկ․գիտ․թեկնածու
Ա․Գրիգորյան, ամբիոնի վարիչ, աշխ․գիտ․ թեկնածու
Պ․Դավթյան, ամբիոնի վարիչ, աշխ․գիտ․թեկնածու
Մ․Մկրտչյան, ամբիոնի վարիչ, երկր․գիտ․թեկնածու