2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ, ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը ինժեներահետախուզական աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության տարածքից հայտնաբերել և վնասազերծել են՝
1513 պայթուցիչ, հակատանկային 59 ական, հակահետևակային ՕԶՄ տեսակի 10 ական, ականանետի 84 ական, 919 հրթիռ, հրթիռակասետային 3143 ռումբ, զենիթային 2059 արկ, թնդանոթի 9319 արկ, փոքր տրամաչափի 2391 զինամթերք, գնդիկաբեկորային 1411 ավիառումբ և նռնականետի ՊԳ-7 տեսակի նռնակ:
Հետախուզական աշխատանքները շարունակվում են: Որպես կանոն՝ տեղում ոչնչացվում է այն զինամթերքը, որը տեղափոխման ենթակա չէ, մյուս դեպքերում ԱԻՊԾ սակրավորները հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխում և ոչնչացնում են ավելի անվտանգ տարածքում:
Ծառայության սակրավորական խմբերն անցած 11 ամիսների ընթացքում ականազերծել են շուրջ 130 հեկտար տարածք, այդ թվում՝ բնակելի և գյուղատնտեսական նշանակության, ինչպես նաև անտառածածկ գոտի:
Կարդացեք նաև
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն