Սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի միջև: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ