Լրահոս
Օրվա լրահոսը

Beeline-ի և Թումոյի համագործակցությունը պատանիներին կրթական նոր հնարավորություններ է տալիս 

Սեպտեմբեր 01,2021 14:09

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Beeline-ի համագործակցությունն արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստան է բերում միջազգային առաջատար մասնագետների՝ Թումոյի ուսանողների համար բացառիկ կրթական հնարավորություններ ստեղծելով։ Համագործակցության արդյունքում այս տարի ևս Թումո կենտրոններում անցկացվեցին աշխատարաններ՝ կարճատև և ինտենսիվ կրթական ծրագրեր,մեքենայական ուսուցման, վեբ ծրագրավորման, 3D մոդելավորման, ռոբոտաշինության և այլ ոլորտներում:

«Beeline-ի ու Թումոյի համագործակցության արդյունքում 100-ից ավելի ուսանողներ մասնակցեցին աշխատարանների` ստեղծելով ու զարգացնելով տեխնոլոգիաների ոլորտի իրական նախագծեր: Beeline-ի աջակցությամբ իրականացված աշխատարանները մեր պատանիների համար ևս մեկ հնարավարություն են առաջատար մասնագետների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերել գործնական հմտություններ արդիական ոլորտներում։ Համագործակցության այս ֆորմատը Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների հետ արդյունավետ է ինչպես ուսանողների, այլև տեխնոլոգիական էկոսիստեմի զարգացման համար», – ընդգծում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր թիմի օգնությամբ Հայաստանի երիտասարդների համար նման խորացված գիտելիքներ են հասանելի դառնում և նոր հնարավորություններ բացում՝ ուսման ու հետագա աշխատանքի առումով: Համոզված եմ, նրանց համար շատ օգտակար ու ոգևորիչ է աշխարհի առաջատար ընկերությունների ու բուհերի ներկայացուցիչների հետ շփումը», – նշեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող Լարա Շոնկվիլերի աշխատարանում ուսանողները ուսումնասիրեցին Python և Numpy ծրագրավորման լեզուները, մարդկանց ձայնի ընկալումն ու ձայնային մշակման հիմունքները, իսկ աշխատարանի վերջում կոդավորեցին երաժշտական կոմպոզիցիաներ:

Ապա, Microsoft-ի արհեստական բանականության մասնագետ Շահբազ Մոգալի Թումո Երևանում և Գյումրիում անցկացրած աշխատարանների ընթացքում ուսանողները մեքենայական ուսուցման և բնական լեզվի մշակման (NLP)օգնությամբ ստեղծեցին ծրագիր, որը  կարողանում է տեքստի մեջ հայտնաբերել սարկազմը: Facebook-ի ավագ ծրագրավորող Րաֆֆի Հովակիմյանի աշխատարանի ընթացքում Թումոյի ուսանողները հիմքից կառուցեցին  full stack հավելվածներ և հմտացան open-source stack-ով աշխատելու մեջ: Այն օգտագործվում է Facebook-ում և մեծ տարածում ունի ոլորտում:

 

Նյու Ջերսիի համալսարանից  Էնթոնի Դիզի հետ ուսանողները կառուցեցին մի սարք, որը արևային էներգիայի միջոցով փոքր մարտկոց է լիցքավորում: Այս համակարգը վերահսկում է մարտկոցի լիցքավորման մակարդակը և ջերմաստիճանը, ինչպես նաև այդ տեղեկատվությունն անլար հաղորդում է cloud-ին:

 

Սթենֆորդի համալսարանից Քայլ Դ’Սոուզայի աշխատարանում ուսանողները սովորել են բջջային հավելված ստեղծելու բոլոր հմտությունները, այդ թվում` ինչպես հավելվածին ավելացնել տեքստ, պատկերներ, կոճակներ` օգտագործելով React Native-ը:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930