ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի ուղերձը
Հայաստանում այս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հաջողություն եմ մաղթում բոլոր այն աշակերտներին և ուսուցիչներին, որոնք նորից բռնում են դպրոցի ճանապարհը:
Երիտասարդությունը մեր երկրների ամենակարևոր ռեսուրսն է, իսկ կրթությունը՝ ապագայի համար ամենաարդյունավետ ներդրումը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կրթությունը պահում է իր գործունեության կենտրոնում ինչպես մեր ցանցի (Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA), անպես էլ հայկական հաստատությունների, մասնավորապես Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Հրազդանում, Եղեգնաձորում, Իջևանում, Էջմիածնում և Սպիտակում խորացված ֆրանսերենի ուսուցմամբ ծրագիր առաջարկող 18 դպրոցների և այժմ ավագ դպրոցների հետ համագործակցության միջոցով:
Կարդացեք նաև
Իմ քաջալերանքներն եմ հղում մասնավորապես այն աշակերտներին, որենք ընտրել են ֆրանսերեն սովորելը և մեր մշակույթը բացահայտելը, և որոնց ուրախ կլինենք աջակցել:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն