Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքները և գործնական հմտություններն առավել քան կարևոր են բժշկի համար. Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 01,2021 13:16

 Ձևավորված ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարի կրթության ոլորտի ներկայացուցիչները միմյանց շնորհավորում են ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Նախորդ մեկ ու կես տարվա ընթացքում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, հեռավար և հիբրիդային եղանակով ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններում, անշուշտ, այս տարի Գիտելիքի և դպրության օրն ուրախության, լուսավոր ապագայի օր է:

Չնայած նախորդ տարվա դժվարություններին՝ վստահ եմ, որ այս ուսումնական տարում առկա ձևաչափով բժշկական կրթություն ստանալիս առավել խստապահանջ կլինեք մասնագիտական կրթություն ստանալու ձեր իրավունքի հանդեպ, քանի որ բժշկի մասնագիտական կայացման ընթացքում գիտելիքների, գործնական հմտությունների առկայությունն առավել քան կարևոր է:

Մենք՝ կրթության, բժշկագիտության ոլորտի պատասխանատուներս, ջանք չենք խնայելու, որպեսզի բժիշկների 100-ամյա դարբնոցում կրթությունն իրականացվի միջազգային չափանիշներին համահունչ, կրթօջախում պահպանվող դարավոր ավանդույթներին համապատասխան:

Սիրելի ապագա բժիշկներ, սովորողներ մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ, եռանդ, որպեսզի ուսումնառության հենց սկզբից դառնաք մեր նախանշած բազմաթիվ ծրագրերի անմիջական մասնակիցը:

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԵՊԲՀ ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930