Սկոպյեում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը նախապատրաստվում է վաղը ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թ.առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակետոնիայի հետ կայանալիք հանդիպմանը, համալրվել է եւս երեք ֆուտբոլիստով:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ երեկ մեր ընտրանուն միացել են նաեւ հրավիրված հարձակվող Իշխան Գելոյանը, դարպասապահ Ստանիսլավ Բուչնեւը եւ կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը: Նրանք ընդհանուր կազմում մասնակցել են հավաքականի մարզմանը: Մեր ընտրանին այսօր անցկացնելու է նաեւ նախախաղային մեկ մարզում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ