Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում հինգ սեթում 4:6, 6:1, 6:4, 3:6, 2:6 հաշվով պարտվել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լլոյդ Հարրիսին:
Խաչանովը չորրորդ պարտիայում վնասվածք է ստացել եւ մի որոշ ժամանակ օգնություն ստացել կորտից դուրս: Այնուհետեւ նա վերադարձել է կորտ, սակայն անհաջող է անցկացրել հինգերորդ սեթը:
Թենիսիստների դիմակայությունը ընդհանուր առմամբ տեւել է 3 ժամ 10 րոպե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ