Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն աշխատանքային շրջայց է կատարել մի շարք զորամասեր։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպման և օրվա կարգացուցակով նախատեսված մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքին։
Պաշտպանության նախարարը ծանոթացել է ստորաբաժանումների ուսումնական գործընթացին, առանձնահատուկ ուշադրություն դարձրել զորամասերի սոցիալ-կենցաղային, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցում տալով մշտական վերահսկողության տակ պահել դրանք:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև եռամսյա վարժական հավաքների անցկացման մի քանի շրջաններում, հանդիպել պահեստազորայիններին, զրուցել նրանց հետ, շնորհակալություն հայտնել Հայրենիքի պաշտպանությանն անմիջական մասնակցություն բերելու համար և բարի ծառայություն մաղթել, վստահեցնելով, որ հավաքներով պայմանավորված նրանց սոցիալական խնդիրների լուծումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։
ՀՀ պաշտպանության նախարարություն