Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ականները Ղազինյանին հարցրեցին՝ շշերով կռվի օրը միտումնավո՞ր էր վարչապետի ուղղությամբ շիշ նետում՝ լինելով բոյով

Օգոստոս 31,2021 22:00

Ազգային ժողովում ծեծկռտուքի ու Սեյրան Օհանյանի՝  Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետելու միջադեպի ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետեւել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի քայլերին, թե ում ուղղությամբ է շիշը նետել:

Այսօր , երբ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց Արթուր Ղազինյանի թեկնածությունը, Անդրանիկ Քոչարյանը նրան հարցրեց. «Լարվածությունը հասավ իր կիզակետին ու այն աստիճանի հասավ, որ նկատվեց նաեւ ձեր կողմից շշանետումը այդ թոհուբոհի մեջ: Ես ինքս ուշադիր նայել եմ, դուք բավականին բոյով եք եւ շիշը ուղղում եք դեպի գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ: Դա միտումնավո՞ր էր, թե՞ դուք ինքնաբուխ այդպես շիշը որոշեցիք այդ ուղղությամբ նետել՝ չգիտակցելով, որ պետական պահպանությունը իրականացնում է գործառույթ երկրի համար մեկ պաշտոնյայի հետ կապված ու այդտեղ այդ շիշը կարող էր դիտվել ամեն ինչ: Դրանից հետո կարող էր լարվածությունը վերածվել լրիվ ուրիշ բանի: Դուք դա գիտակցեցի՞ք շիշը նետելուց»:

Արթուր Ղազինյանը պատասխանեց. «Երբ որ տեղի ունեցավ առաջին էմոցիոնալ պոռթկումը Սեյրան Օհանյանի արդարացված վիրավորանքին ի պատասխան, ես անմիջապես իմ տեղից վեր կացա, որպեսզի հասնեմ գեներալի մոտ, քանի որ սպասում էի նաեւ իր նկատմամբ հարձակում: Իմանալով գեներալի՝ ոտքի հետ կապված խնդիրը, խնդիր էր դրված նաեւ իր կողքին լինել ու պաշտպանել նրա հետ կապված որեւէ հարց: Ճանապարհին իմ գլխին կպավ շիշ, երբ որ ես իջնում էի՝ աստիճանների վրա: Ես եկա հասա գեներալի մոտ, հարվածեց երկրորդ շիշը ինձ: Ընդ որում, ես դեմքով կանգնած էի դեպի ամբիոնը եւ գտնվում էի առաջին շարքում: Շիշը եկավ այդ ուղղությունով: Ես, առանց նայելու, շիշը վերցրեցի եւ նետեցի նույն ուղղությունով, որտեղից որ դա եկել էր: Հետագայում տեսնելով, որ շիշը գնաց դեպի Մհեր Գրիգորյանի կողմ, իրականում վատ զգացի, որովհետեւ չէի ցանկանա անկեղծ, ճանաչում եմ Մհեր Գրիգորյանին շատ վաղուց»: Ղազինյանը դիմեց Մհեր Գրիգորյանին՝ ասելով, որ նրան թիրախավորելու միտում չի ունեցել: Ավելին, վարչապետն էլ արդեն աստիճանների վրա էր այդ ժամանակ, իր տեղում նստած չէր, ուստի որեւէ մեկին թիրախավորել չի ցանկացել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031