Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալար Կարիսին:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը՝ որպես պետության նախագահ, ավելի կամրապնդի Հայաստանի և Էստոնիայի միջև գործընկերական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և ձևավորված կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումը և լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-էստոնական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում»:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ