Օգոստոսի 25-ից ՀՀ-ում մեկնարկած եռամսյա վարժական հավաքների շրջանակում 2-րդ զորամիավորման զորամասերը համալրած պահեստազորայինները համապատասխան հանդերձանքով և զենք-զինամթերքով տեղակայվել են նախատեսված վայրերում։
Զորամիավորման հրամանատարի տեղակալը հանդիպել է նրանց հետ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն