Կոնվերս բանկը հայտարարում է հերթական ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 1-ից-նոյեմբերի 30-ը ներառյալ կատարված անկանխիկ գնումներից հաճախորդները կստանան մինչև 30 հազար դրամ Քեշբեք և կկուտակեն Կոնվերս միավորներ, իսկ ծավալային ամենաշատ անկանխիկ գնումները կատարած 20 քարտապանները կստանան Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ:
Զուգահեռաբար, ակցիայի ընթացքում դառնալով Բանկի Մաստերքարդ քարտապան՝ հաճախորդները քարտի գործողության ողջ ընթացքում կօգտվեն տարեկան սպասարկման վճարի 50%-ով նվազեցված սակագնից:
Նշենք, որ Բանկը Մաստերքարդ միջազգային վճարային համակարգի անդամ է 2009թ-ից: Վերջին տարիներին Բանկը այդ համակարգի հետ իրականացրել է մի շարք հաջողված ակցիաներ, որոնց արդյունքում քարտապանները օգտվել են գումարի հետվերադարձից, ինչպես նաև ստացել արժեքավոր նվերներ՝ այդ թվում ընտանեկան ուղեգիր Փարիզի Դիսնեյլենդ:
Ակցիայի մանրամասները` այստեղ
Կարդացեք նաև
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
«Կոնվերս բանկ»