Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչների կազմը

Օգոստոս 31,2021 18:12

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների կազմը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են աշխատանքային խմբի հետ՝ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կազմակերպվող համաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին Հայաստանի պատշաճ ներկայացվածության և ակտիվ մասնակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները քննարկելու նպատակով։

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ներկայացնելով հետամուտ խմբի աշխատանքից իր ակնկալիքները, նշել է, որ պահանջվում է եռամսյա պարբերականությամբ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն ներկայացնել քննարկվող հարցերի, ոլորտում նախատեսվող միտումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն և առաջարկություններ ոլորտի հետագա զարգացման հնարավորությունների վերաբերյալ՝ ըստ խմբերի աշխատանքային ուղղվածության։ Բացի վերոնշյալից՝ հետամուտ խմբի ներկայացուցիչները պետք է ձեռնարկեն միջոցներ ԿԳՄՍ նախարարության որդեգրած քաղաքականության սկզբունքներին համահունչ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի լավագույն փորձի համապատասխանեցման, ինչպես նաև եվրոպական գործընկերներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության ոլորտի ձեռքբերումների հաջողված փորձի ներկայացման ուղղությամբ։

«Հաշվետվողականությունը և պարբերական աշխատանքային քննարկումները չափազանց կարևոր են մեր երկրում Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ ամբողջական պատկեր կազմելու և առաջիկա անելիքները հստակեցնելու տեսակյունից։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մշակել հստակ գործիքակազմ բարձրագույն կրթության ոլորտի համար սահմանած նպատակներն առաջ տանելու և ժամանակին համընթաց շարժվելու համար»,- ասել է Կարեն Թռչունյանը։

Արթուր Մարտիրոսյանը ևս ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին համահունչ աշխատելու կարևորությունը․ «Բոլորս նախանձախնդիր ենք համատեղ աշխատանքի միջոցով միջազգային գործընթացներում Հայաստանը հավուր պատճաշի ներկայացնելու հարցում։ Սա աշխատանքային խմբերի նվազագույն առաջադրանքն է։ Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հստակ գործիքակազմ՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն առաջ տանելու և եվրոպական փորձը նախարարության ռազմավարությանը համահունչ ներդրնելու նպատակով։ Սա մեծ պատասխանատվություն և համատեղ աշխատանք է պահանջում»։

Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ներկայացուցիչ, Երևանի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կանեն հնարավորն այն արդարացնելու համար․ «Այս աշխատանքը մեծ պատասխանատվություն է ենթադրում, որը ստանձնել ենք և իրականացնելու ենք վստահության մթնոլորտում։ Մեզ ծավալուն աշխատանք, ուսումնասիրություններ են սպասվում, քանի որ որևէ բուհում գործող այս կամ այն մոդելը մեկ այլ բուհում տեղայնացնելիս կարող է նույնքան արդյունավետ չլինել: Այս տեսանկյունից կարևոր են նաև փորձարկվող ծրագրերի մշտադիտարկումները, որոնք ցույց կտան դրանց արդյունավետությունը և որոշակիորեն կպատասխանեն այն հարցին, թե արդյոք այդ ծրագրերը հնարավոր է իրականացնել հայաստանյան պայմաններում»։

Այս տարի՝ հոկտեմբերի 21-ին, Հայաստանը հյուրընկալելու է Բոլոնիայի հետամուտ խմբի ղեկավար խորհրդի 77-րդ առցանց նիստը, ինչը ևս, ԿԳՄՍ փոխնախարարների գնահատմամբ, ծավալուն աշխատանք է պահանջում։ Այդ համատեքստում քննարկվել են նիստի հետ կապված ընթացիկ հարցերը և առաջիկա անելիքները՝ մեկ անգամ ևս ընդգծելով դրական արդյունքի հասնելու համար նվիրվածությամբ և պատասխանատվությամբ աշխատելու անհրաժեշտությունը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031