Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը խախտել է Ալեքսանդր Արզումանյանի հավաքների ազատության իրավունքը

Օգոստոս 31,2021 18:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ալեքսանդր Արզումանյանի գործով այսօր Հայաստանի դեմ վճիռ է կայացրել, ըստ որի՝ խախտվել է Ա. Արզումանյանի՝ հավաքների և միավորման ազատության իրավունքը (Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդված): Հայաստանի կառավարությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում Ալեքսանդր Արզումանյանին վճարել 9000 եվրո, որպես բարոյական վնասի հատուցում և 2600 եվրո՝ կատարած դատական ծախսերի համար:

ՄԻԵԴ-ում Ա. Արզումանյանի շահերը պաշտպանել են Վահե Գրիգորյանը, ով այժմ ՍԴ դատավոր է, և փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031