Ռեյկյավիկում (Իսլանդիա) շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ընթանում էր մրցաշարային աղյուսակի 1-ին, Հովհաննես Գաբուզյանը՝ 7-րդ հորիզոնականում: Հինգերորդ տուրի ավարտին Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստերները տեղերով փոխվել են: Այս առաջնությունում չորս անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը կրելով՝ Ռոբերտը նահանջել է 7-րդ հորիզոնական, իսկ Գաբուզյանը հերթական հաղթանակը տանելով՝ 4,5-ական միավորով բաժանում է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականում է:
Մեր մյուս գրոսմայստերներից Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակել են 3,5- ական միավոր, իսկ Սամվել Տեր Սահակյանը՝ 3,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ