Լրահոս
Օրվա լրահոսը

Ում կողմից է տրվում բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը, ինչպես է գործատուն կորոնավիրուսի շարունակական դիտարկում իրականացնում. ԱՆ

Օգոստոս 31,2021 16:49

Հարց. Ո՞ւմ կողմից է տրվում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը:

Պատասխան. Բժշկական հակացուցումը հավաստող տեղեկանքը տրվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջության առաջնային պահպանման կազմակերպության կողմից (պոլիկլինիկա, ամբուլատորիա)՝ համաձայն Առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների։

Հարց. Ե՞րբ և ինչպե՞ս է գործատուի կողմից իրականացվում շարունակական դիտարկումը:

Պատասխան. Տվյալ կազմակերպության կամ կառույցի ղեկավարի կողմից նշանակված կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուն իրականացնում է շարունակական դիտարկում բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից՝ յուրաքանչյուր 14 օրը մեկ, ինչպես նաև առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը՝ կատարելով համապատասխան գրառում՝ սահմանված գրանցամատյանում: Բժշկական ժամանակավոր հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթը ներկայացնելու օրվանից և առաջին դեղաչափի պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու օրվանից հետո, եթե անձը չի պատվաստվել, ապա պետք է ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը: Մեկ դեղաչափ պատվաստումից հետո մինչև երկրորդ դեղաչափի ժամկետը լրանալը, եթե չի ներկայացվել տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող սերտիֆիկատը, ապա պետք է ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը:

Առողջապահության նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031