Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու օտար բառերի համարժեքները. Լեզվի կոմիտեի հարդորակը

Օգոստոս 31,2021 16:25

ՀՈՐԴՈՐԱԿ
ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(23-րդ թողարկում)

Լեզուներն արտացոլում են արդի աշխարհի զարգացումները։ Հայոց լեզուն նույնպես համալրվում է ժամանակակից բառերով: Դրանց մեջ լինում են նաև օտար բառեր, որոնք խորթ են լինում հայերեն լեզվամտածողությանը։ Հայոց լեզուն իր բառակազմական ճկունությամբ հնարավորություն է տալիս ստեղծելու դրանց համարժեքները՝ նպաստելով հայերենի արդիականացմանը։

Ներկայացնում ենք օտար բառերի նոր ցանկ։

Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։

• գեոպոլիտիկ – աշխարհաքաղաքական
• գեոպոլիտիկա – աշխարհաքաղաքականություն
• դելեգացիա – պատվիրակություն
• դեմագոգիա – ամբոխահաճություն
• էգոցենտրիկ – եսակենտրոն
• էքսպորտ – արտահանում
• թայմեր – ժամանակաչափ
• թրենդ – նորաձև, նորաձևություն
• իդեա – գաղափար, միտք
• իմպորտ – ներմուծում
• իմիտացիա – 1. նմանակում, 2. նմանակ
• ինստինկտ – բնազդ
• կոնկուրենցիա – մրցակցություն
• կոնտրաստ (ընդհ., արվ.) – հակադրություն
• մարկետոլոգ – շուկայագետ
• մարկետինգ – շուկայագիտություն
• մեյլ – էլհասցե (էլեկտրոնային հասցե), էլփոստ
• մոդեռն – ժամանակակից, արդիական
• նեյտրալ – չեզոք
• նոթիֆիքեյշն – ծանուցում
• պլագիատ – գրագողություն
• պոպուլյար – 1. հանրամատչելի, 2. հանրաճանաչ
• ռեալ – իրական
• ռեադմիսիա-հետընդունում
• սիգնալ – ազդանշան
• վիտրինա – ցուցափեղկ
• վիքենդ / ուիքենդ – շաբաթավերջ, շաբաթ-կիրակի
• տարիֆ – սակագին
• տենդեր – մրցույթ
• տերիտորիա – տարածք, տարածություն

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031