Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սկոպյեում է, որտեղ սեպտեմբերի 2-ին ՖԻՖԱ-ի աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ տեղում թիմին միացել են Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը, Վահան Բիչախչյանը, Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը եւ Արշակ Կորյանը, եւ հավաքականը՝ գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ, անցկացրել է առաջին մարզումը:
Հայաստանի ազգային հավաքականը «J» խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան եւ Լիխտենշտեյնը, երեք խաղից հետո 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ