Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականությանը մասնակից դարձնելը նախարարության առաջնահերթություններից է». Դումանյանը ընդունել է Բարսեղ Թումանյանին

Օգոստոս 31,2021 16:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Հանդիպման ընթացքում Բարսեղ Թումանյանը ներկայացրել է իր պատկերացումներն ու դիտարկումները մշակույթի ոլորտում առկա խնդիրների և կարգավորումների վերաբերյալ: Նա, մասնավորապես անդրադարձել է օպերային արվեստին առնչվող խնդիրներին և իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու օպերային արվեստի առաջընթացին վերաբերող պետական նախաձեռնություններին և միջոցառումներին:

Նախարար Վահրամ Դումանյանն էլ իր կողմից նշել է, որ միջազգային ճանաչում և միջազգային համագործակցության մեծ փորձառություն ունեցող արվեստագետներին պետական մշակութային քաղաքականության մասնակից դարձնելու խնդիրը նախարարության առաջնահերթություններից է, և այս առումով կարևորվում է նաև Բարսեղ Թումանյանի՝ Հայաստանում լինելու որոշումն ու պատրաստակամությունը, ինչպես նաև դա է եղել Կարեն Դուրգարյանին Երևան հրավիրելու և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մոտիվացիաներից մեկը:

Նախարարն ընդգծել է նաև, որ մաեստրո Կարեն Դուրգարյանի առջև խնդիր է դրվել համախմբելու ոչ միայն թատրոնի ստեղծագործական ներուժը, այլև առավելագույնս ապահովելու թատրոնից դուրս գործող հայ արվեստագետների մասնակցայնությունն օպերայի և բալետի ոլորտների առաջընթացն ապահովող գործընթացներում:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031